Հայտնի են դարձել «Եվրատեսիլ 2012»-ի ազգային ընտրությունների եզրափակիչների օրերը

Հայտնի են դարձել «Եվրատեսիլ 2012»-ի ազգային ընտրությունների եզրափակիչների օրերը

PanARMENIAN.Net - Հայտնի են դարձել «Եվրատեսիլ 2012»-ի ազգային ընտրությունների եզրափակիչների օրերը: Տեղեկատվությունն այդ մասին զետեղվել է մրցույթի պաշտոնական կայքէջում:

Ազգային եզրափակիչները Հունգարիայում, Իսլանդիայում, Նորվեգիայում կկայանան փետրվարի 11-ին, Ադրբեջանում՝ փետրվարի 12-ին, Բելառուսում՝ փետրվարի 14-ին, Գերմանիայում՝ փետրվարի 16-ին, Իտալիայում՝ փետրվարի 18-ին, Լատվիայում, Ուկրաինայում՝ փետրվարի 18-ին, Իռլանդիայում, Ավստրիայում՝ փետրվարի 24-ին, Ֆինլանդիայում՝ փետրվարի 25-ին, Նիդերլանդներում, Ռուսաստանում, Սլովենիայում՝ փետրվարի 26-ին, Բուլղարիայում՝ փետրվարի 29-ին, Էստոնիայում, Լիտվայում՝ մարտի 3-ին, իսկ Մոլդովայում, Պորտուգալիայում ու Շվեդիայում՝ մարտի 10-ին, հայտնում է «Թրենդը»: Հայաստանն իր մասնակցին կընտրի մինչևս մարտի 18-ը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---