Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տանիքն արդեն մաքրել են կուտակված ձնից

PanARMENIAN.Net - Երևանի Հովհ. Թումանյանի տուն-թանգարանին այլևս վտանգ չի սպառնում: PanARMENIAN.Net ի թղթակիցը զանգահարել է թանգարան, որտեղից պատասխանել են, թե ահազանգից հետո մարդիկ են եկել ու տանիքի ձյունը մաքրել:

Փետրվարի 10-ին ժամը 13.30-ին արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում Երևանի Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի ճարտարագետից տեղեկատվություն էր ստացվել, որ տեղացած ձյան պատճառով առկա է թանգարանի տանիքի փլուզման վտանգ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր էր մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---