Դատարանը որոշել է հարկադրական դատաբժշկական փորձաքննության ենթարկել Անդերս Բրեյվիկին

Դատարանը որոշել է հարկադրական դատաբժշկական փորձաքննության ենթարկել Անդերս Բրեյվիկին

PanARMENIAN.Net - Օսլոյի շրջանային դատարանն այսօր որոշում է ընդունել հարկադրական դատաբժշկական փորձաքննության ենթարկել նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկին: Այդ գործընթացը, որը տևելու է մինչև 4 շաբաթ, տեղի է ունենալու Իլայի բանտում, որտեղ գտնվում է ահաբեկիչը:

Դատարանը որոշել է կրկին հոգեբուժական փորձաքննություն անցկացնել 32-ամյա Բրեյվիկի հետ, որը հուլիսի 22-ին կրկնակի ահաբեկչություն էր կատարել և սպանել 77 հոգու, քանի որ մասնագետները հակասական դատողություններ են արտահայտում նրա հոգեկան վիճակի մասին:

Հայտնի է, որ մարդասպանը հրաժարվել է համագործակցել նոր փորձագետների հետ, դրանով էլ բացատրվում է նոր հետազոտության հարկադրական բնույթը:

Նոր փորձաքննության արդյունքները պատրաստ կլինեն ապրիլի 10-ին: Բրեյվիկի գործով դատավարությունը կսկսվի ապրիլի16-ին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---