Մահմեդական բրիտանացիները ազատազրկվել են հոմոֆոբիայի համար

Մահմեդական բրիտանացիները ազատազրկվել են հոմոֆոբիայի համար

PanARMENIAN.Net - Երեք մահմեդականներ ուրբաթ օրն անգլիական դատարանի կողմից ազատազրկման են դատապարտվել հոմոսեքսուալիստներին պատժելու կոչերով թռուցիկներ բաժանելու համար, հաղորդում է BBC-ն:

Նրանցից մեկը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման, մյուս երկուսը` 15 ամսվա:

Դատապարտվածները մինչ այդ թռուցիկներ էին բաժանում անգլիական Դերբի քաղաքի մզկիթի մոտ: Թռուցիկների վրա պատկերված էին կախված մարդիկ, իսկ պատկերն ուղեկցող տեքստը կոչ էր անում մահապատժի դատապարտել հոմոսեքսուալիզմի համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---