ԱՄՆ-ն ավարտին է հասցնում հակաբունկերային ավիառումբերի մշակումը

ԱՄՆ-ն ավարտին է հասցնում հակաբունկերային ավիառումբերի մշակումը

PanARMENIAN.Net - Պենտագոնը ստացել է Կոնգրեսի համաձայնությունը իր բյուջեում միջոցների վերաբաշխմանը` այսպես կոչված հակաբունկերային ավիառումբերի` զինանոցում ամենահզոր ոչ միջուկային զենքի անհետաձգելի մշակումն ավարտին հասցնելու համար:

«Հարցումը շտապ էր»,- հաստատել է ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ, փոխգնդապետ Էլիզաբեթ Ռոբբինսը:

Մերձավոր Արևելքի հարցերի Կոնգրեսի Հետազոտական ծառայության մասնագետ Քեննեթ Կացմանը գտնում է, որ այդ քայլը կարող է կապված լինել այն բանի հետ, որ հունվարի 9-ին Իրանը հայտարարեց Ֆորդու ստորգետնյա օբյեկտում ուրանի հարստացման աշխատանքները մեկնարկելու պատրաստակամության մասին:

Ֆորդուն համարվում է շատ լավ ամրացված օբյեկտ, և Կացմանը կարծիք է հայտնել, որ «Թեհրանը փորձեր առաջ տանել իր միջուկային ծրագիրը, ապա հենց այդ հարթակում», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---