Ուզբեկստանի քաղաքացին խոստովանել է, որ մահափորձ էր ծրագրում ԱՄՆ նախագահի դեմ

Ուզբեկստանի քաղաքացին խոստովանել է, որ մահափորձ էր ծրագրում ԱՄՆ նախագահի դեմ

PanARMENIAN.Net - Ուլուգբեկ Կոդիրովը՝ Ուզբեկստանի 22-ամյա քաղաքացին, որին ձերբակալել են Ալաբամա նահանգում 2011թ. հուլիսին, խոստովանել է, որ մահափորձ էր ծրագրում ԱՄՆ նախագահի դեմ, գրում է ՌԲԿ-ն:

Ինչպես հայտնում է BBC-ին, Կոդիրովին մեղադրանք է ներկայացվել ԱՄՆ նախագահի դեմ մահափորձի, ապօրինի զենք և զինամթերքի առկայության ու ահաբեկիչների հետ համագործակցության վերաբերյալ: Նրան սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում:

Ըստ մեղադրականի, Կոդիրովը ԱՄՆ է ժամանել ուսանողական վիզայով, սակայն այդպես էլ ուսման չի անցել: ԱՄՆ-ում նա կապնվել է ահաբեկչական կազմակերպություններից մեկի առաջնորդի հետ, որը հայտնի է «Էմիր» ծածկանունով, որի անմիջական ղեկավարությամբ էլ սկսել է ծրագրել ԱՄՆ նախագահի սպանությունը, որն «անհրաժեշտ է իսլամի համար»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---