Ռուսաստանի նախագահի թեկնածուները բողոքել են ԵԽԽՎս առաքելությանը

Ռուսաստանի նախագահի թեկնածուները բողոքել են ԵԽԽՎս առաքելությանը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի թեկնածուները բողոքել են ԵԽԽՎ առաքելությանը նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչարարական ռեսուրսի օգտագործումից, հաղորդել է ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Թինի Կոսքը Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Նա հանդիպել է գրեթե բոլոր թեկնածուների հետ, Պետդումայում հանդիպումներ անցկացրել ԵԽԽվ-ում ռուսական պատվիրակության հետ:

«Զրուցակիցների մեծամասնությունը պատմել են հեռուստաբանավեճերի մասին: բոլոր թեկնածուները կարծում են, որ վարչապետի գործողություններն ավելի շատ են լուսաբանվում»,- ասել է Կոքսը: Թեկնածուները կարծում են, որ հեռուստատեսությամբ նման լուսաբանումը «նրանց անբարենպաստ դրության մեջ է դնում Վլադիմիր Պուտինի համեմատ»,- ասել է Կոքսը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---