ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ԿՀԱՆԴԻՊԻ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ ՅԱԼԹԱՅՈՒՄ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի վարչապետ Իլհամ Ալիեւը հանդիպում կանցկացնեն սեպտեմբերի 18-19 Յալթայում կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների վեհաժողովի շրջանակներում: Այդ մասին Բաքվում հայտարարել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը: Խոսելով Իլհամ Ալիեւի Մոսկվա այցելելու հնարավորության մասին` Ա.Վոլոշինը նշել է, որ «երկու երկրների փոխհարաբերությունների բնույթն այնպիսին է, որ ֆորմալ հրավերներ չեն պահանջվում»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---