C-400-ի հեռահար նոր հրթիռը կստեղծվի Ռուսաստանում արդեն այս տարի

C-400-ի հեռահար նոր հրթիռը կստեղծվի Ռուսաստանում արդեն այս տարի

PanARMENIAN.Net - C-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգի հեռահար հրթիռը կստեղծվի արդեն այս տարի: Այդ մասին հայտարարել է ՌԴ ՌՕՈւ գլխավոր հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Զելինը: «Ըստ էության, մենք ավարտական փուլում ենք: Կարծում եմ, 2012թ. այդ խնդիրն ամբողջությամբ կլուծվի»,-ասել է Զելինը:

«С-400-ը նոր համակարգ է, որը հակաօդային պաշտպանության հետ մեկտեղ լուծում է հակահրթիռային պաշտպանության խնդիրներ»,-ասել է գեներալը:

Ըստ Զելինի, այս տարի ՌԴ ՊՆ-ն որոշել է զենիթահրթիռային C-400 համալիրների նոր խմբաքանակը տեղակայել ծովափնյա ու սահմանամերձ շրջաններում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---