ՀՀ նախագահը ծանոթացել է Հայաստանի ԶՈւ օպերատիվ կառավարման կենտրոնի գործունեությանը

ՀՀ նախագահը ծանոթացել է Հայաստանի ԶՈւ օպերատիվ կառավարման կենտրոնի գործունեությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ զինված ուժերի օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղ ծանոթացել է կառավարման ավտոմատացված համակարգի տեխնիկական միջոցներին:

Այնուհետև ՀՀ նախագահը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ զինված ուժերի հրամանատարական կազմի հետ: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը Հայաստանի Հանրապետության նախագահին զեկուցել է Զինված ուժերի բարեփոխումների ընթացքը՝ համաձայն զարգացման պլանի: Նախարարի զեկույցից հետո ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարն ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի զեկույցը ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի մարտական պատրաստականության վերաբերյալ: Մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքների շրջանակներում իրականացվող ՀՀ ԶՈՒ ԳՇ համատեղ շտաբային մարզումների ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն ընդունել է զեկույցներ զորատեսակների, զորամիավորումների հրամանատարների կողմից իրականացվող միջոցառումների վերաբերյալ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---