Իրանը հերքել է Իսրայելի դեսպանների դեմ մահափորձերին մասնակցության մասին լուրերը

Իրանը հերքել է Իսրայելի դեսպանների դեմ մահափորձերին մասնակցության մասին լուրերը

PanARMENIAN.Net - Իրանը հերքել է Վրաստանում և Հնդկաստանում Իսրայելի դեսպանների դեմ մահափորձերին մասնակցության մասին լուրերը, հայտնում է Reuters գործակալությունը` հղելով Նյու-Դելիում ԻԻՀ դեսպանին` Մեհդի Նաբիզադեհին:

«Իրանը քննադատում է ցանկացած ահաբեկչական գործողություն և մենք հերքում ենք իսրայելական իշխանությունների տարածած կեղծ մեկնաբանությունները»,-դեսպանի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:

Երկուշաբթի Նյու-Դելիում և Թբիլիսիում հարձակում է գործվել իսրայելական դիվանագետների մեքենաների վրա:

Դեպքերը տեղի են ունեցել «Հեզբոլլահի» ներկայացուցիչ Իմադ Մուղնիի մահվան 4-րդ տարելիցի օրը: Նրա մահվան մեջ գրոհայինները մեղադրել են իսրայելական հատուկ ծառայություններին և խոստացել են վրեժ լուծել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---