«Հայկական ժամանակ».Լավանդայի Արայիկը մեծամասնականով կառաջադրվի Կենտրոնում

PanARMENIAN.Net - Կենտրոնի թիվ 9 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է նաև ՕԵԿ Կենտրոնի տարածքային կառույցի ղեկավար Արայիկ Հայրապետյանը` Լավանդայի Արայիկը: Այս մասին երեկ «Հժ»-ին հայտնել է ինքը` Հայրապետյանը:

«Եղել է ՕԵԿ քաղխորհրդի քննարկում և որոշվել է, որ ինձ առաջադրելու են Կենտրոնում, և ես նախօրոք տվել եմ իմ համաձայնությունը: Բայց դա համագումարում կհաստատվի»,- ասել է Հայրապետյանը: Այս ընտրատարածքում մեծամասնականով ՀՀԿ-ի թեկնածուն լինելու է գործող պատգամավոր Ռուբեն Սադոյանը: Ըստ Հայրապետյանի, եթե մասնավորապես թիվ 9-ում պայմանավորվածություն լիներ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև, ապա իրեն ՕԵԿ-ը մեծամասնականով չէր առաջադրի: Թերթի տեղեկություններով, ՕԵԿ-ը պատրաստվում է մեծամասնականով 10-15 ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրել:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---