ԱԴՐԲԵՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԿԱԾՎՈՒՄ Է ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ15 սեպտեմբերի 2003 - 22:42 AMT PanARMENIAN.Net - Օրերս Սեուլում ԱՄՆ դատական իշխանությունների հայցով ձերբակալվել է Շվեյցարիայի քաղաքացի, «Ֆոն Մեյս եւ գործընկերներ» իրավաբանական ընկերության աշխատակից Հանս Բոդմերը: Ինչպես հաղորդում է ռուսական «Վրեմյա Նովոստեյ» թերթի սայթը, նա կարեւոր անձ է համարվում 1997-1999 թթ.Ադրբեջանի ղեկավարությանը տասնյակ միլիոն դոլարի հասնող կաշառք տալու մեջ` այդ երկրում սեփականաշնորհման գործընթացին մասնակցելու համար: Ամերիկյան արդարադատության կարծիքով, Հանս Բոդմերը եղել է 1990-ականների վերջում մի քանի արեւմտյան ընկերույթունների կողմից ստեղծված ներդրումային կոնսորցիումի ներկայացուցիչը, որի նպատակն էր մասնակցել Ադրբեջանի Պետական նավթային ընկերության (ԱՊՆԸ) սեփականաշնորհմանը եւ ձեռք բերել նրա բաժնետոմսերի հսկիչ փաթեթը: Նյու Յորքի մեծ ժյուրիի մեղադրական եզրակացության մեջ առավել սկանդալային է «Ադրբեջանական կառավարական օֆիցիոզներ» անվանումով բաժինը: Այնտեղ հաղորդվում է, որ որոշ «բարձրաստիճան պաշտոնյաներ», որոնցից մեկը Ադրբեջանում «ունի սեփականաշնորհման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու իրավունք», ստացել են «կաշառային վճարներ»: Ինչպես հավաստիացնում է «Վրեմյա Նովոստեյ»-ը, որոշ պաշտոնյաների անունները բացահայտ նշվում են Արեւմուտքում` դա Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւն է եւ նրա որդին` ԱՊՆԸ-ի նախկին փոխնախագահ, իսկ այժմ երկրի վարչապետ Իլհամ Ալիեւը: Մեղադրական ակտում նկարագրվում են Ադրբեջանի ղեկավարներին կաշառելու տարբեր միջոցները, այդ թվում եւ ասվում է միլիոնների հասնող կանխիկ վճարումների մասին, որոնք Բաքու էին հասցվում մասնավոր ինքնաթիռներով Ցյուրիխից:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |