Ալ Պաչինոն արժանացել է մրցանակի`արվեստի և հումանիտար ոլորտներում նվաճումների համար

Ալ Պաչինոն արժանացել է մրցանակի`արվեստի և հումանիտար ոլորտներում նվաճումների համար

PanARMENIAN.Net - Հայտնի հոլիվուդյան դերասան Ալ Պաչինոն արժանացել է մրցանակի`արվեստի և հումանիտար ոլորտներում նվաճումների համար, որն ամեն տարի շնորհվում է նախագահ Բարաք Օբամայի կողմից, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ալ Պաչինոն պարգևատրվել է ամերիկյան կինոյում և թատրոնում ունեցած դերասանական և ռեժիսորական նվաճումների համար: Նա ամերիկյան արվեստի խոշորագույն գործիչների ցուցակում զբաղեցնում է իր ուրույն տեղը»,-ասվում է փաստաթղթում, որն ընթերցվել է արարողության ընթացքում:

Պաչինոյի ամենահայտնի դերասանական աշխատանքներն են «Սպիով դեմքը», «Կնքահայրը», «Կնոջ բուրմունքը» և այլն, նա նաև բազմաթիվ դերեր է խաղացել թատրոնում:

2011թ մրցանակակիրների թվում են նաև Էմիլի Պուլիտցերը և Մել Տիլլիսը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---