Սամվել Խաչատրյան. Ծանրամարտի ԵԱ-ին, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն հավաքականի երկրորդ համարները![]() 15 փետրվարի 2012 - 09:21 AMT PanARMENIAN.Net - «Ապրիլի 6-15 Անթալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն հավաքականի երկրորդ համարները: Սակայն չի բացառվում, որ Օլիմպիադայի 1 կամ 2 մասնակիցներ նույնպես կմեկնեն Եվրոպա»,- ասել է Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը: Խաչատրյանի խոսքով` այդ ժամանակ տղամարդկանց հավաքականի հիմնական անդամները կշարունակեն պատրաստվել Օլիմպիական խաղերին Լոնդոնում: Նա հավելել է նաև, որ այն ծանրամարտիկները, ովքեր փետրվարի 22-26 Հայաստանի առաջնությունում լավ ելույթ կունենան և կկարողանան լուրջ քաշ բարձրացնել, կմտնեն Օլիմպիական հավաքականի մեջ: «Այժմ 64 հայ ծանրամարտիկներ հավաքների են մասնակցում: Տղամարդկանց հավաքականը հավաք է անցկացնում Աբովյանում, կանայք մարզվում են Գյումրիում, իսկ երիտասարդական և պատանեկան հավաքականները` Ծաղկաձորում: Կանանց հավաքականը մարզվում է ամբողջական կազմով և նույնպես պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը»,- հավելել է նա: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |