ԱՄՆ-ում ուժեղացրել են հրեա դիվանագետների պաշտպանությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում ուժեղացրել են հրեա դիվանագետների պաշտպանությունը նրանց դեմ «հարձակումների համակարգված շարքի» պատճառով՝ Իրանի դեմ Իսրայելի նախապատրաստվող հարձակման ֆոնի վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ABC հեռուստաալիքին:

«Իսրայելի ու ԱՄՆ հատուկ ծառայությունները բերվել են բարձր պատրաստվածության»,- հայտնել է հեռուստաալիքը: ԱՄՆ ուժային ծառայությունների ներկայացուցիչները չեն հերքել և չեն հաստատել տեղեկատվությունը:

Շաբաթվա սկզբում հրեա դիվանագետների դեմ ահաբեկչություններ էին կազմակերպվել Հնդկաստանում ու Վրաստանում: Իսրայելը մեղադրել է պաշտոնական Թեհրանին մեղսակցության մեջ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---