Մարտին թատերասերների դատին կհանձնվի Բեռնարդ Սլեյդի «Ռոմանտիկ կոմեդիա»-ն![]() 15 փետրվարի 2012 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում (գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյան) մարտի 25-ին տեղի է ունենալու Բեռնարդ Սլեյդի «Ռոմանտիկ կոմեդիա» 2 գործողությամբ տրագիկոմեդիայի պրեմիերան: Ներկայացման բեմադրիչն է Ժան Նշանյանը: Գլխավոր դերերում հանդես են գալու ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանը: Ներկայացման բեմանկարչիչն է Վահագն Թևանյանը: Պիեսը հանդիսատեսի դատին է հանձնվել 1979 թ-ի նոյեմբերի 8-ին Ethel Barrymore Theatre-ում, և առաջին դերակատարներն են եղել Միա Ֆերոուն, Էնթոնի Փերքինսը, Քերոլ Քուքը և այլն: Պիեսի հիման վրա 1983 թ.-ին ԱՄՆ-ում ռեժիսոր Արթուր Հիլլերը նկարահանել է համանուն գեղարվեստական ֆիլմ: Գլխավոր դերերում հանդես են եկել Դադլի Մուրը, Մերի Սթինբերգենը, Ռոբերտ Դուգլասը և այլոք: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |