Փետրվարի 26-ին Սիրիայում տեղի կունենա նոր սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն

PanARMENIAN.Net - Սիրիայի նոր սահմանադրության ընդունման վերաբերյալ հանրաքվեն տեղի կունենա փետրվարի 26-ին, հաղորդում է այդ երկրի պետական հեռուստատեսությունը:

Սիրիայում արդեն գրեթե մեկ տարի չեն դադարում հակակառավարական ելույթները, որոնք վերաճել են զինված հակամարտության: Գրեթե ամեն օր մարդկանց` ինչպես խաղաղ քաղաքացիների, այնպես էլ ուժային կառույցների աշխատակիցների մահվան մասին հաղորդագրություններ են տարածվում:

ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի քանակը երկրում գերազանցել է 5 հազարը: Սիրիական իշխանությունները խոսում են բախումների արդյունքում երկու կողմերի ավելի քան 2 հազար զոհերի` հիմնականում զինծառայողների և իրավապահ մարմինների աշխատակիցների մասին, որոնց դեմ գործում են զինված մարտիկները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---