Օդեսսայում բացվել է Գարիկ Ավանեսյանի «Հայեր» ցուցահանդեսը

Օդեսսայում բացվել է Գարիկ Ավանեսյանի «Հայեր» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Օդեսսայի լուսանկարչական ասոցիացիան, «Ֆոտոն 2» լուսանկարիչների քաղաքային ակումբը, «Վիխոդ» արվեստի ակումբի թանգարանը փետրվարի 15-21-ը ներկայացնում են Գարիկ Ավանեսյանի (Չեխիա) «Հայեր» լուսանկարչական ցուցահանդեսը:

Գարիկ Ավանեսյանը լուսանկարչական արվեստի աշխարհում ճանաչված վարպետ է, Չեխիայի ֆոտոարվետսի ֆեդերացիայի նախագահ, «PhotoArt» ամսագրի հիմնադիր:

Ցուցահանդեսում ներկայացված են աշխատանքներ հայերի կյանքից, ովքեր լուսանկարվել են 1987-ից մինչև 2010-ի հուլիսը: «Հայեր... Հավանաբար աշխարհում չկա մարդ, ով չճանաչի թեկուզ մեկ հայի: Ահա և ես, ծնված չլինելով Հայաստանում, սկսել եմ լուսանկարել հայերի դիմանկարները, կենցաղը և բնավորությունը 1987-ին Լեռնային Ղարաբաղում: Ուղիղ 20 տարի անց ես կրկին գնացի Ղարաբաղ, որպեսզի լուսանկարեմ պատերազմի տարիներին այնտեղ տեղի ունեցած փոփոխությունները: Ինձ հետաքրքրեց նաև Հայաստանը: Ավելի ուշ սկսեցի լուսանկարել հայերին այլ երկրներում, ուղղակի այնտեղ, որտեղ հանդիպում եմ»,- ասել է Ավանեսյանը, հաղորդում է analitika.at.ua-ն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---