Պետդեպարտամենտ. Ռուսաստանը և Իրանը շարունակում են սպառազինություն առաքել Սիրիա

Պետդեպարտամենտ. Ռուսաստանը և Իրանը շարունակում են սպառազինություն առաքել Սիրիա

PanARMENIAN.Net - Ռուսաստանը և Իրանը շարունակում են սպառազինություն մատակարարել Սիրիա, հայտարարել է միջազգային անվտանգության և միջուկային զենքի չտարածման հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Քանտրիմենը: «Իրանը վերազինում է Սիրիային և նրա միջոցով սպառազինություն առաքում «Հեզբոլլահ» խմբավորմանը»,- ասել է Թոմաս Քանտրիմենը:

Նա հրաժարվել է մասնամասներ հաղորդել սպառազինություն մատակարարելու մասին, սակայն դրական է պատասխանել այն հարցին, թե կարող են արդյոք ՌԴ-ից և Իրանից Սիրիա առաքվող սպառազինություններն օգտագործվել քաղաքացիական բնակչության և ընդդիմության դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---