Էներգետիկայի նախարարությունը 2012թ. սթրես-թեստեր կանցկացնի ԱԷԿ-ում

Էներգետիկայի նախարարությունը 2012թ. սթրես-թեստեր կանցկացնի ԱԷԿ-ում

PanARMENIAN.Net - Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության 2012թ. առաջնահերթություններից է լինելու սթրես-թեստերի անցկացումըՀայկական ԱԷԿ-ում: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտնել Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Ըստ նրա, դա առաջին հերթին նախատեսում է միջուկային միջադիրների անվտանգության մակարդակի ստուգում արտակարգ իրավիճակներում:

Նա հիշեցրել է, որ Ճապոնիայում միջուկային ոլորտում ստեղծված աղետալի վիճակից հետո, ԵՄ-ն որոշեց սթրես-թեստեր անցկացնել ԵՄ անդամ երկրների բոլոր գործող ատոմային կայաններում, որոնց ստուգումների նախնական արդյունքները պետք է պատրաստ լինեն արդեն 2011թ. օգոստոսի 15-ին, իսկ կոնկրետ եզրակացությունը՝ մինչ տարեվերջ:

Հունիսի 23-ին Հայաստանը, Խորվաթիայի, ՌԴ-ի, Շվեյցարիայի, Թուրքիայի, Ուկրաինայի ու Բելառուսի հետ համատեղ հռչակագիր է ստորագրել ԱԷԿ-ներում ԵՄ մշակած սթրես-թեստեր անցկացնելու վերաբերյալ: Անդրադառնալով Թուրքիային, որտեղ նախատեսվում է չորս ռուսական էներգաբլոկ կառուցել, մասնագետը կարծիք է հայտնել, որ այդ երկիրը պետք է առավել մանրակրկիտ նախագծային աշխատանք տանի:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---