Հայաստանում եղանակի հնարավոր տաքացում սպասվում է փետրվարի 25-ից հետո

Հայաստանում եղանակի հնարավոր տաքացում սպասվում է փետրվարի 25-ից հետո

PanARMENIAN.Net - Փետրվարի 17-ին տեղումներ են սպասվում Շիրակում, Արագածոտնի և Կոտայքի մարզերում, մնացած շրջաններում կգերակշռի առանց տեղումների եղանակ, 18-ին ` օրվա երկրորդ կեսին, 19-ի գիշերը , և ցերեկը օրվա առաջին կեսին Արարատյան դաշտում և ամբողջ Հայաստանում տեղումները կպահպանվեն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայպետհիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

«Արևելյան շրջաններում ` Սյունիքում և Վայոց Ձորում տեղումները կշարունակվեն մինչև 20-ի գիշերը: Փետրվարի 21-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Այդ օրը սպասվում է 11-12 աստիճան ցուրտ»,-նշեց Պետրոսյանը:

Նա նաև հավելեց, որ եղանակի հնարավոր տաքացում սպասվում է փետրվարի 25-ից հետո: Պետրոսյանի խոսքով, վերջին տարիների ընթացքում ամենացուրտ ձմեռը եղել է 2002թ-ին, երբ օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում գրանցվել է -32,իսկ Երևանում`-28աստիճան ցուրտ, իսկ ամենատաքը եղել է 2010-ին, երբ տեղումներ չեն եղել և եղանակը համեմատ մյուս տարիներին տաք է եղել: 2010- ը մեզ մոտ գրանցվել է որպես անոմալ ձմեռ. «Չնայած այս տարվա առատ տեղումներին ու ցածր ջերմաստիճանին, այս տարվա ձմեռը անոմալ չի համարվում»:

ՀՀ բնապահպանաության նախարարի ներքո իրականացվող կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանն ասաց, որ ամբողջ աշխարհում տեղի ունեցող եղանակային անոմալ փոփոխությունների պատճառը մարդածին է. «Դրանք արտանետումների, հեղուկ գազի, սինթետիկ գազերի պատճառով են: Մարդը չպետք անցնի սահմանը և չխախտի բնության հավասարակշռությունը: Բնությունն իր հանդեպ ոտնձգություններն անպատիժ չի թողնում»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---