«Ամերիաբանկը» մտադիր է 2012-ին կրկնապատկել ՓՄՁ վարկային պորտֆելը՝ հասցնելով այն 200 մլն դոլարի

«Ամերիաբանկը» մտադիր է 2012-ին կրկնապատկել ՓՄՁ վարկային պորտֆելը՝ հասցնելով այն 200 մլն դոլարի

PanARMENIAN.Net - «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն մտադիր է 2012-ին կրկնապատկել փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) վարկային պորտֆելը՝ հասցնելով այն 200 մլն դոլարի, ինչը թույլ կտա ոչ միայն ավելացնել հաճախորդների հետ շփումները, այլ նաև ապահովել ավելի կայուն զարգացում: Այդ մասին լրագրողներին հաղորդել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը: Նրա խոսքով, ՓՄՁ ոլորտը բանկի համար գերակա կլինի 2012-ին:

Սահակյանը նաև նշել է, որ ՓՄՁ զարգացումը կարևոր է Հայաստանի համար, քանի որ «երկիրը չի կարող կախված լինել մեկ-երկու խոշոր արտադրողներից կամ մեկ-երկու խոշոր ներկրողներից»: «Մենք կարծում ենք, որ ՓՄՁ-ն մեր տնտեսության ողնաշարն է»,- ասել է նա:

Սահակյանը նշել է, որ 2011-ին ՓՄՁ վարկային պորտֆելը կազմել է շուրջ 100 մլն դոլար: «Այս տարի մենք պլանավորում ենք 100 տոկոսով ավելացնել ՓՄՁ վարկային պորտֆելը և ես համոզված եմ, որ մենք կկարողանանք իրականացնել դա»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---