Հայաստանի և Իրանի հարաբերություններն էներգետիկ ոլորտում ուղղված են էներգետիկ անվտանգության պահպանմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի և Իրանի հարաբերություններն էներգետիկ ոլորտում ուղղված են հանրապետության էներգետիկ անվտանգության պահպանմանը, հայտնել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: «Գտնում եմ, որ դժվար թե որևէ մեկը համարձակվի դատապարտել մեզ դրա համար: Մենք բիզնես չենք անում, այլ փորձում ենք լուծել մեր երկրի էներգետիկ անվտանգությունը»,- ընդգծել է նա փետրվարի 16-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում:

Նրա խոսքով` իրանական կողմի ծրագրած և նրա կողմից իրականացվող բոլոր ծրագրերը պետք է դիտարկել այս համատեքստում: Մասնավորապես, խոսքը գնում է գազատարի, նավթատարի, Մեղրու ՀԷԿ-ի, ինչպես նաև Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության մասին: «Ամեն դեպքում մեր ծրագրերից ոչ մեկի պատճառով որևէ բան չի տուժում»,- հավելել է նա:

Անդրադառնալով անմիջականորեն Մեղրու ՀԷԿ-ի կառուցմանը` Արմեն Մովսիսյանը հիշեցրել է, որ ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադի` Հայաստան կատարած այցի շրջանակում 2012թ. երկրորդ կեսին ՀԷԿ-ի կառուցման մասին համապատասխան փաստաթուղթ է ստորագրվել:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---