ԳԼԵՆԴԵՅԼՈՒՄ ԿՆՇԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԱԸ

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին ամերիկյան Գլենդեյլ քաղաքում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 88-րդ տարեդարձին նվիրված միջոցառում: Միջոցառման շրջանակներում, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, կցուցադրվի 20-րդ դարի սկզբին երիտթուրքերի կողմից հայերի զանգվածային սպանությունների մասին պատմող Մայքլ Հագոպյանի ֆիլմը, ինչպես նաեւ ելույթներով հանդես կգան ցեղասպանությունների հետազոտություններով զբաղվող մի շարք գիտնականներ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---