«Ազգային» մարզադաշտի նախկին տնօրենին պրեմիա չեն տալիս EURO-2012 մարզադաշտի հետ կապված խնդիրների պատճառով![]() 16 փետրվարի 2012 - 19:14 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանի սպորտի նախարար Յոհաննա Մուխան դադարեցրել է 180 հազար դոլարի չափով պրեմիայի վճարումը «Ազգային» մարզադաշտի նախկին տնօրեն Ռաֆալ Կապլերին, հաղորդում է sport-express.ru-ն: Նա լքել է իր պաշտոնը մարզադաշտը շահագործման հանձնելու հետ կապված խնդիրների պատճառով: «Ազգային» մարզադաշտը պետք է բացվեր դեռևս 2011թ. հունիսին, սակայն բոլոր նորմերին օբյեկտի համապատասխանության մասին փաստաթղթերը մինչ օրս չեն ստորագրվել: Վարշավայի մարզադաշտը բացվեց հունվարի 29-ին: Այն գտնվում է Վիսլա գետի արևելյան ափին: Մարզադաշտն ընդունակ է 50 հազար երկրպագու ընդունել: Ծրագրվում է, որ հունիսի 8-ին այն կընդունի EURO-2012-ի բացման հանդիպումը, որում Լեհաստանի հավաքականին կդիմակայեն հույները: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |