Պան Գի Մուն. Սպանությունները Սիրիայում պոտենցիալ կերպով կարող են մարդկության դեմ հանցագործություն անվանվել

Պան Գի Մուն. Սպանությունները Սիրիայում պոտենցիալ կերպով կարող են մարդկության դեմ հանցագործություն անվանվել

PanARMENIAN.Net - Սպանություններն ու բռնությունը Սիրիայում պոտենցիալ կերպով կարող են մարդկության դեմ հանցագործություններ անվանվել:

Նման հայտարարություն է կատարել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: «Մենք տեսնում ենք, թե ինչպես են գնդակոծում բնակելի թաղամասերը, հիվանդանոցներն օգտագործում տանջանքների համար, սպանում տասնամյա երեխաներին և խախտում նրանց իրավունքները»,- հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Ավելի վաղ Ռուսաստանի վերաբերյալ իր բանաձևում Եվրախորհրդարանը պահանջել է մորատորիում ներմուծել Սիրիայում ռուսական զենքի վաճառքի վրա: Եվրախորհրդարանը ՌԴ իշխանություններին կոչ է անում անհապաղ հրաժարվել Սիրիային բոլոր տեսակի ռուսական զենքի և ռազմական տեխնիկայի վաճառքից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---