Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է անում օժանդակել սիրիական ընդդիմության ուժերին![]() 16 փետրվարի 2012 - 19:49 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտնել է, որ Եվրախորհրդարանը Եվրամիության երկրներին կոչ է անում օժանդակել սիրիական ընդդիմության ուժերին: «Եվրոպական խորհրդարանը վճռականորեն կոչ է անում ԵՄ-ին և դրա անդամ երկրներին օժանդակել սիրիական ուժերի միասնության ամրապնդմանը, որոնք ընդդիմադիր են երկրի ներսում և դրա սահմաններից դուրս գործող վարչակարգին»,- հայտնել է Շուլցը Ստրասբուրգում կայացած նստաշրջանում Եվրախորհրդարանի կողմից Սիրիայի վերաբերյալ բանաձևի ընդունման կապակցությամբ: Փաստաթղթում դատապարտվում է չդադարող բռնությունը երկրում և կամավոր հրաժարական տալու վերաբերյալ կոչ է հղվում Բաշար Ասադին: Եվրախորհրդարանի ղեկավարն «անմիտ» է անվանել Սիրիայի նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու Ասադի առաջարկը, երբ երկիրը պատերազմի մեջ է: Շուլցը համոզված է, որ «Սիրիայի բարեկամների» հանդիպումը Թունիսում կօգնի գտնելու ճգնաժամի լուծման ճանապարհները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |