ԱՄՆ բանակը ավելի քան 1000 Recon Scout XT ռոբոտ է գնել

ԱՄՆ բանակը ավելի քան 1000 Recon Scout XT ռոբոտ է գնել

PanARMENIAN.Net - ԱՄՆ բանակը ReconRobotics ամերիկյան ընկերության հետ 1,1 հազար Recon Scout XT ռոբոտների մատակարարման մասին գործարք է կնքել, հաղորդում է Defense Aerospace-ը: Այդ պայմանագիրը փոքր չափերի ցամաքային ռոբոտների` ԱՄՆ պատմության մեջ խոշորագույն մեկանգամյա գնումն է դարձել: Գործարքի գումարը կազմել է 13,9 միլիոն դոլար: Բացի ռոբոտներից, զինվորականները մեկ միլիոն դոլարի լրացուցիչ աքսեսուարներ են պատվիրել Recon Scout XT-ի համար: ReconRobotics-ի գնահատմամբ, բոլոր պատվիրված ռոբոտները ԱՄՆ բանակին կմատակարարվեն մինչև 2012թ. մայիս:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---