18  17.02.12 - Բողոքի ակցիա ընդդեմ Մաշտոցի այգում շինարարությունների

Մաշտոցի պողոտայի պուրակում կրպակներ են ապամոնտաժում, սակայն ցուցարարները դժգոհ են

Մաշտոցի պողոտայի պուրակում կրպակներ են ապամոնտաժում, սակայն ցուցարարները դժգոհ են

PanARMENIAN.Net - Պարզվում է, որ Արա Երնջակյանը Մաշտոցի պուրակ քաղաքապետարանից թուղթ է բերել, որի մեջ գրված է՝ «Ապամոնտաժել առաջին 2 կրպակները»: Դրանք կառուցված են պեմզաբլոկներից և վնասում են հարակից ծառերին:

Շինարարներից մեկը հիմա քանդում է այդ պատերը, սակայն դա ցուցարարներին չի ոգևորում. «Ձևական բաներ են անում: Ոնց որ մարդու էշի տեղ դնեն... հիմա քանդում են, հետո նորից կկառուցեն: Ձևական բաներ են անում...»

Ցուցարարները պատրաստվում են պատասխանել Արա Երնջակյանի ներկայացրած նամակին: Պատասխանի հիմնական էությունն է՝ ինչ իմաստ ունի պատերը քանդելը, եթե մյուս կողմից էլ շարունակվում են եռակցման աշխատանքները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---