Լոնդոնում տեղի է ունենալու Արցախի քարանձավներից մեկին նվիրված միջոցառում17 փետրվարի 2012 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 12-ին Լոնդոնի Նվարդ Գյուլբենկյան սրահում տեղի է ունենալու «Արցախի Ազոխի քարանձավը 300 հազար տարեկան է» խորագրով միջոցառում: Ինչպես հայտնում է Բրիտանահայ համայնքային և եկեղեցական խորհրդի պաշտոնական կայքը, միջոցառման ընթացքում տեղի են ունենալու զրույցներ, ֆիլմի դիտում, ինչպես նաև նշվելու է Արցախում հնագիտական ուսումնասիրությունների և մշակութային փոխանակման 10-ամյա հոբելյանը: Ազոխի քարանձավը գտնվում է Հադրութի շրջանում, Արցախի հարավային սահմանի մոտ։ Կրաքարե այս քարանձավn ունի շուրջ 8.000 քմ տարածություն, և պարունակում է ութ լայն այրերով 600 մ երկարությամբ խճճված անցքեր։ Այն Կովկասի հնագիտության և հնեաբանության կարևոր վայրերից է, որտեղից ուսումնասիրվում են նախամարդու Հայկական լեռնաշխարհով Աֆրիկայից Եվրոպա գաղթը: 1968-ին տեղի ունեցած պեղումների ընթացքում գտնվել են Նեանդերթալյան նախամարդու ծնոտի ոսկորներ, ինչպես նաև բազմաթիվ աշխատանքային գործիքներ։ Նախապատրաստական պեղումները վերսկվել են 1990-ական թվականներին, իսկ 2002-ից սկսված Թանիա Քինգի ղեկավարությամբ հնագետների միջազգային արշավախումբը զբաղվում է Ազոխի քարանձավի լուրջ ուսումնասիրմամբ։ 2002-ին նրանք գտել են մուտքեր, ինչպես նաև նախամարդու շրջանից բազմաթիվ գտածոներ` գործիքներ և անասունների բրածոներ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՀԿ. Covid-19-ի ժամանակ ամբողջ աշխարհում չարաշավել է հակաբիոտիկների ընդունումը Նշվում է, որ հիվանդների 75%-ին դրանք «ամեն դեպքում» նշանակվել են Փաշինյան․ 9-րդ կետն ապաշրջափակման մասին է, Ադրբեջանը մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել Փաշինյանը շեշտել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա որևէ մի գրառում, որով ՀՀ ինքնիշխանությունը որևէ ձևով սահմանափակվում է Վարչապետ․ Այդ գործընթացի առաջնորդն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանն ասել է՝ կառավարությունը չպետք է եկեղեցու գործերին միջամտի, իսկ ինքը կարող է կարծիք ասել՝ որպես անհատ Փաշինյան. ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չեմ ստացել Նա նաև ասել է, որ տարօրինակ կլիներ, եթե ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցեր մայիսի 9-ի շքերթին |