Արման Փաշիկյանը շարունակում է գլխավորել Իրանում ընթացող շախմատի մրցաշարի աղյուսակը![]() 18 փետրվարի 2012 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Իրանի Մաշհադ քաղաքում տեղի է ունեցել Ferdowsi շախմատի միջազգային մրցաշարի 8-րդ տուրը: Հայ գրոսմայստեր Արման Փաշիկյանը 8-րդ տուրում սևերով հաղթել է հնդիկ Պատուրիա Դարինիին և 7,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրանից միայն կես միավորով են ետ մնում 4 շախմատիստներ, այդ թվում նաև Դարինին, Սերգեյ Տիվիակովը Հոլանդիայից, Ալեքսանդր Ֆոմինիխը Ռուսաստանից ու Ռասուլ Իբրահիմովը Ադրբեջանից: 9-րդ տուրում հայ շախմատիստի մրցակիցը կլինի ադրբեջանցի Ռասուլ Իբրահիմովը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Լևոն Բաբուջյանը 6 միավոր ունի և զբաղեցնում է 7-րդ տեղը: Փաշիկյանի կինը՝ Մարիա Կուրսովան, որը Հայաստանի հավաքականի անդամ է, երկրորդ տեղում է: 7-րդ տեղում նա հաղթել է պարսիկ Մինո Ազգարնզադեհին: Նա ունի 5,5 միավոր: Առաջատարը Սոֆիկո Խուխաշվիլին է Վրաստանից, որը 8-րդ տուրում կխաղա Կուրսովայի հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |