Սիրիան փորձում են բաժանել, վստահ է Բաշար Ասադը

Սիրիան փորձում են բաժանել, վստահ է Բաշար Ասադը

PanARMENIAN.Net - Սիրիան փորձում են բաժանել, հայտնել է Բաշար Ասադը Դամասկոսում ՉԺՀ ԱԳ փոխնախարար Չժայ Ցզյունի գլխավորությամբ չինական պատվիրակության հետ հանդիպման ավարտին: Ինչպես հաղորդում է BBC-ն, Ասադը հայտնել է, որ 11 ամիս չդադարող բողոքների օգնությամբ, որոնք պաշտոնական Դամասկոսը ներկայացնում է որպես սադրանք, փորձում են ազդել տարածաշրջանում Սիրիայի պատմական դերի և աշխարհաքաղաքականության մեջ նրա տեղի վրա:

Չժայ Ցզյունը, որը նաև չինական կառավարության հատուկ հանձնակատարն է, ասել է, որ Չինաստանն ուշադրությամբ հետևում է իրադրության զարգացմանը Սիրիայում և խորապես մտահոգված է այդ երկրում ճգնաժամի ծավալմամբ: «Չինաստանը Սիրիային կոչ է անում վերականգնել կայունությունն ու նորմալ հասարակական կարգը, ինչը համապատասխանում է սիրիական ժողովրդի հիմնարար շահերին»,- նշել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---