“Կեսարը պետք է մահանա” ֆիլմը ստացել է կինոփառատոնի գլխավոր “Ոսկե արջ” մրցանակը19 փետրվարի 2012 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Շաբաթ օրն ավարտված Բեռլինյան կինոփառատոնի գլխավոր “Ոսկե արջ” մրցանակին է արժանացել Պաոլո և Վիտտորիո Տավիանի եսղբայրների “Կեսարը պետք է մահանա” ֆիլմը: Կիսադոկումնետալ ֆիլմը պատմում է խիստ ռեժիմի բանտի բանտարկյալների կողմից Շեքսպիրի պիեսի սիրողական բեմադրության մասին, թե ինչպես է դասական սյուժեն աստիճանաբար ձուլվում իրականւթյանը Լավագույն ռեժիսորական աշխատանքի համար “Արծաթե արջ” մրցանակ է ստացել Քրիստիան Պետցոլդի “Բարբարա” ֆիլմը: Լավագույն սցենարի և ականավոր մշակութային նվաճումների համար մրցանակների են արժանացելհամապատասխանաբար “Արքայական գործ” և “Սպիտակ եղջերվի հովիտ” ֆիլմերը: Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ռեյչել Մվանզան կանդական “Ապստամբուհի” ֆիլմի դերի համար: Լավագույն դերասանի կոչմանն է արժանացել Միկել Բո Ֆելսգաարդը` “Արքայական գործ” ֆիլմի իր դերի համար: Քննադատների համար ամենամեծ հետաքրքրություն առաջացնող ֆիլմը կիսահամր, սև-սպիտակ “Տաբու” ֆիլմն է: Ռուս ռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեի “Շաբաթ օրը” ֆիլմը, որը ներկայացվել է հիմնական մրցույթին, մրցանակաների չի արժանացել: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |