ԱՄՆ-ն կողմնակից չէ գործողությունների, որոնք կարող են սպառնալ Կոսովոյի անկախությանը

ԱՄՆ-ն կողմնակից չէ գործողությունների, որոնք կարող են սպառնալ Կոսովոյի անկախությանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն կողմնակից չէ գործողությունների,որոնք կարող են սպառնալ Կոսովոյի անկախությանը: Այսօր հայտարարել է մեկօրյա այցով Պրիշտինա ժամանած ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բերնսը: Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, Բերնսը նաև ընդգծել է, որ «Վաշինգտոնը հետաքրքրված է ողջ բալթյան տարածաշրջանի` Եվրոպային ինտեգրվելու գործընթացով»:

Կոսովոյի նախագահն իր հերթին նշել է, որ հանրապետությունում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունը հանդիսանում է ողջ տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխիք:

Վարչապետի հետ կնքվել է ռազմական համագործակցության մասին պայմանագիր:

Ուրբաթ Բերնսը այցելել է Բելգրադ, որտեղ բանակցություններ է վարել նախագահ Բորիս Տադիչի, վարչապետ Միրկո Ցվետկովիչի և պաշտպանության նախարար Դրագան Շուտանովեցի հետ: Նա հայտնել է, որ ԱՄՆ կողմ է Սերբիային` ԵՄ անդամակցման հավակնորդի կարգավիճակի շուտափույթ տրամադրմանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---