Իսրայելի պաշտպանության նախարարը միջազգային հանրությանը կոչ է արել խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները![]() 19 փետրվարի 2012 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի պաշտպանության նախարար Էխուդ Բարաքը կոչ է արել խստացնել Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները` այդպիսով ստիպելով այդ երկրին դադարեցնել միջուկային ծրագիրը, կիրակի հայտնում է NHK հեռուստաալիքը: «Ներկայումս գտնվում ենք Իրանի դեմ գործող պատժամիջցների փուլում և սպասում ենք, որ դրանք ավելի կխստանան»,- Էխուդ Բարարքի խոսքը մեջբերում է Bloomberg գործակալությունը: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, ընդունված խիստ պատժամիջոցները կստիպեն Իրանին ատոմային ծրագրի վերաբերյալ բանակցություններ սկսել: Իսրայելի պաշտպանության նախարարի համոզմամբ, Արևմուտքի և Հյուսիսային Ամերիկայի բազմաթիվ երկրներ կարծում են, որ չի կարելի Իրանին թույլ տալ դառնալ միջուկային գերտերություն: Բարաքի հայտարարությունը համընկել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոմ Դոնիլոնի` Իսրայել կատարած այցին: Ըստ Սպիտակ տան մամուլի ծառայության, պաշտոնյան ժամանել է իսրայելական ղեկավարության հետ մի շարք հարցերի շուրջ խորհրդատվություն իրականացնելու համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |