Իսրայելի ԶԼՄ-ներ. Սիրիայի անվտանգության ուժերը ձերբակալել են 40 թուրք սպաների![]() 20 փետրվարի 2012 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Հանրահայտ թուրքական Today's Zaman թերթը հաղորդագրություն է հրապարկել Սիրիայի տարածքում թուրքական հեռախուզության շուրջ 40 թուրք սպաների ձերբակալության մասին: Տեղեկատվությունը հրապարակվում է իսրայելյան ԶԼՄ-ների վրա հղումով, ճշտումով, որ տեղեկատվության սկզբնաղբյուրը «Հաարեց» թերթն է: «Հաարեցը» իրոք շաբաթ օրը հաղորդագրություն էր հրապարակել Սիրիայում թուրք սպաների ձերբակալության մասին, սակայն հոդվածը նվիրված էր ամերիկյան անօդաչու սարքերի թռիչքին Սիրիայի երկնքում, հայտնում է newsru.co.il-ը: Ըստ Բարելի, թուրք սպաները ձերբակալվել են սիրիացի զինվորականների կողմից բավականին վաղուց, քանի որ բանակցությունները արդեն մեկ շաբաթ է ընթանում են: Սիրիան նրանց ազատելու դիմաց պահանջում է Թուրքիայից հանձնել իրեն բոլոր դասալիք զինծառայողներին, փակել թուրք-սիրիական սահմանը զենքի մաքսանենգության համար և իրավունք տալ Իրանին միջնորդ հանդես գալ պաշտոնական Դամասկոսի ու սիրիական ընդդիմության միջև: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |