Թուրքերը լրջորեն նեղացել են հոլանդացիներից`Տրաբզոնի մասին հոլովակի համար (Վիդեո)

Թուրքերը լրջորեն նեղացել են հոլանդացիներից`Տրաբզոնի մասին հոլովակի համար (Վիդեո)

PanARMENIAN.Net - Թուրքիայում վրդովված են Տրաբզոնի մասին հոլովակից, որը, ինչպես հաղորդվում է, նկարահանվել է նիդերլանդական «Էյնդհովեն» ֆուտբոլային ակումբի պաշտոնական հեռուստատեսության կողմից: «Էյնդհովենը» հանդիսանում է Եվրոպայի լիգայում Տրաբզոնսպորտի մրցակիցը, և հոլովակը ներկայացվել է Տրաբզոնին ծանոթացնելու համար` նախքան երկու թիմերը կհանդիպեն մրցաշարի շրջանակներում:

1 րոպեից ավելի տևող հոլովակում ներկայացվում է Տրաբզոնի կյանքը, նրա փողոցները, բակերը, մերձափնյա շրջանները: Ինչպես գրում են թուրքական ԶԼՄ-ը, «հոլովակում առկա են հնարավորինս շատ բացասական կադրեր, որոնք հաջողվել է հավաքել նեգատիվիզմով լի հոլանդացիներին»:

Ամենաշատը թուրք հասարակությանը վրդովվեցրել է այն կադրը, որում պատկերված տղամարդը իր բնական կարիքն է հոգում ծովի մեջ: Aze.az գրում է, որ այդ տղամարդը ներկայացվել է որպես Տրաբզոնի խորհրդանիշերից մեկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---