Ահմեդ Դավութօղլու. ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձևի արգելափակումը հանգեցրեց Սիրիայում զոհերի ավելացման

Ահմեդ Դավութօղլու. ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձևի արգելափակումը հանգեցրեց Սիրիայում զոհերի ավելացման

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարարը մասնակցել է «Մեծ քսանյակի» երկրների ԱԳ նախարարների նիստին` մեքսիկական Լոս Քաբոս քաղաքում:

Դավութօղլուն անհանգստություն է հայտնել ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի և Չինաստանի կողմից բանաձևն արգելափակելու վերաբերյալ: Ըստ նրա, «Մեծ քսանյակի» երկրների ԱԳ նախարարների նիստը նման իրավիճակներում այլընտրանքային որոշումներ գտնելու լավագույն միջոցներից է, հայտնում է TRT-ն:

Նա նշում է, որ Սիրիան չպետք է վերածվի բացօթյա բանտի, երկրի դռները պետք է բաց լինեն և սիրիացիները պետք է ապրեն խաղաղ պայմաններում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---