Ուկրաինայից Հայաստան է ներկրվել 2 865 տոննա ազոտական պարարտանյութ 20 փետրվարի 2012 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայից Հայաստան է ներկրվել 2 հազար 865 տոննա բարձրորակ պարարտանյութ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը Երևանի «Կարմիր բլուր» կայարանում ներկա է գտնվել ներկրված պարարտանյութի վագոնների բեռնաթափմանը։ Կառավարության ղեկավարը տեղում անձամբ է լսել գյուղատնտեսության պատասխանատուների ու ներկրված պարարտանյոթի շահառուների մասնագիտական կարծիքը, ովքեր գոհունակություն են հայտնել պարարտանյութի որակից, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: Կառավարության ծրագրով՝ մինչ ապրիլի 10-ը Հայաստան է ներկրվելու, ընդհանուր առմամբ, 25 հազար տոննա ազոտական պարարատանյութ, որը կբավարարի հանրապետության գյուղացիական տնտեսությունների ողջ պահանջարկը: Պարարտանյութի մեկ պարկը գյուղացիներին է հատկացվելու մատչելի՝ 6 հազար դրամով, շուկայական 8-9 հազար դրամի փոխարեն: Ներկրված պարարտանյութի առաջին խմբաքանակի բաշխումը մեկնարկել է այսօր՝ ըստ մարզային համայնքների հայտերի: Պարարտանյութի` համայնքներ տեղափոխման բոլոր ծախսերը հոգալու է պետությունը: Սկսվել է նաև գյուղացիներին դիզվառելիքի մատակարարման գործընթացը: Մատակարարվող 12 հազար տոննա դիզվառելիքի մեկ լիտրը գյուղացուն հատկացվելու է 350 դրամով՝ շուկայական 500 դրամի փոխարեն: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Բագրատ սրբազանը`քաղուժերի հետ առաջիկա հանդիպման մասին․ Ուզում եմ, որ բոլորը ներկա լինեն՝ միասին որոշակի եզրահանգման գանք «Այս ընթացքում մի հատվածի հետ հանդիպել ենք»,–ասել է նա Վարդանյանի ընտանիքի կոչը՝ պահանջել հայ բանտարկյալների ազատումը, եթե Բաքուն ցանկանում է ընդունել COP 29-ը Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Վարդանյանի և Արցախի մյուս ղեկավարների կալանքը |