Հայկական բանկերն իրենց հայացքներն ուղղել են ասիական շուկաներին

Հայկական բանկերն իրենց հայացքներն ուղղել են ասիական շուկաներին

PanARMENIAN.Net - Եվրոպական ֆինանսական շուկաները կարող են փակ լինել կամ քիչ հասանելի Հայաստանի համար` այդ երկրներում տնտեսության անբարենպաստ զարգացումների դեպքում: Այդ մասին փետրվարի 21-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը:

Հիմնական միջազգային կենտրոնները, որոնց տնտեսությունների զարգացումները կարող են ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը և ԵՄ-ն են:

Այս համատեքստում ՀԲՄ նախագահը հավելել է, որ հայկական բանկերն իրենց հայացքներն ուղղել են ասիական շուկաներին, առավել ևս, որ 2011թ Զարգացման ասիական բանկը և Եվրասիական զարգացման բանկը ակտիվացրել են իրենց գործունեությունը հանրապետությունում: « Մեր բանկերի հայացքներն ուղղված են Հոնկոնգ, Շանհայ, որոնք մեզ համար հետաքրքրություն են ներկայացնում»,-հավելել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---