22 փետրվարի 2012 - 16:40 AMT
Այաթոլլահ Համենեի. Իրանը միջուկային ռումբի կարիք չունի, որպեսզի ապացուցի իր հզորությունը

Իրանի Իսլամական Հանրապետությունը մտադիր է ապացուցել միջազգային հանրությանը, որ միջուկային զենքի առկայությունը պետության հզորության ցուցանիշ չէ: Այդ մասին հայտնել է Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդ, այաթոլլահ Համենեին, հաղորդում է MehrNews-ը:

Իրանի Ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավարության և միջուկաբան գիտնականների հետ հանդիպմանը այաթոլլահը հայտնել է, որ միջուկային զենքին տիրապետելը բավական չէ իշխանությունը պահպանելու համար: