Վլադիմիր Պուտին. Ռուսաստանը հույս ունի վերականգնել բարեկամական հարաբերությունները վրաց ժողովրդի հետ![]() 22 փետրվարի 2012 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը հույս ունի վերականգնել բարեկամական հարաբերությունները վրաց ժողովրդի հետ, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը ՌԴ զինված ուժերի դիվիզիաների և ջոկատների հրամանատարների հետ հանդիպման ժամանակ: «Մենք երբեք չենք նույնացրել վրացական ղեկավարությանը և վրաց ժողովրդին: Ես հույս ունեմ, որ մեզ համար հիրավի եղբայրական այդ ժողովուրդը վերջնականապես կգիտակցի, որ Ռուսաստանը թշնամի չէ, այլ բարեկամ, և հարաբերությունները կվերականգնվեն»,- ասել է ՌԴ վարչապետը: Նա նշել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների խզումը Ռուսաստանի մեղքը չէ: «Դա քաղաքականության արդյունք է, որն անցկացրել և մինչև այժմ փորձում է անցկացնել վրացական ղեկավարությունը»,- հավելել է վարչապետը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |