ԱՄՆ կոնգրեսականներին ուղարկել են կասկածելի փոշիով և սպառնալիքներով ծրարներ

ԱՄՆ կոնգրեսականներին ուղարկել են կասկածելի փոշիով և սպառնալիքներով ծրարներ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի երեք անդամների գրասենյակներում նկատել են կասկածելի փոշիով և սպառնալիքներով ծրարներ, չորեքշաբթի օրը լրագրողներին հայտնել են Կապիտոլիումի ոստիկանության ներկայացուցիչները:

Իրավապահ մարմինները սկսել են հետաքննություն: Սպիտակ նյութի նախնական վերլուծությունը ցույց է տվել, որ այն անվնաս է: Նման ծրարներ ուղարկվել են մի քանի լրատվական գործակալությունների:

Գրությունների հեղինակը, որոնք ուղարկվել են Պորտլենդից, սպառնացել է նոր ծրարներ ուղարկել սենատի անդամներին, նախազգուշացնելով, որ դրանցից մի քանիսի մեջ կգտնվի «մահաբեր պաթոգեն»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---