Իշխան Զաքարյանը Ջայպուրում կմասնակցի Ասիական երկրների Բարձրագույն վերահսկիչ մարմինների համագումարին

Իշխան Զաքարյանը Ջայպուրում կմասնակցի Ասիական երկրների Բարձրագույն վերահսկիչ մարմինների համագումարին

PanARMENIAN.Net - Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 24-ին կմեկնի Հնդկաստան: ՎՊ նախագահը կմասնակցի Ջայպուրում կայանալիք Ասիական երկրների Բարձրագույն վերահսկիչ մարմինների (ASOSAI) 12-րդ համագումարին:

Ինչպես հաղորդում է ՀՀ ՎՊ լրատվական ծառայությունը, օրակարգում ընտրված են մի շարք հարցեր, այդ թվում` «2009-2011 ֆինանսական և ֆիսկալ տարիների ASOSAI ֆինանսական hաշվետվությունների հաստատումը և Աուդիտի հանձնաժողովի» զեկույցը, ինչպես նաև 2012-2015 թվականների ASOSAI Ռազմավարական ծրագրի իրականացման վերաբերյալ միջնաժամկետ ծրագիրը:

Համագումարի ընթացքում կքննարկվի նաև Ասիական և Եվրոպական երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների (ASOSAI –EUROSAI) համագործակցության ծրագիրը և կստորագրվի փոխըմբռնման հուշագիր:

Համագումարի ընթացքում նախատեսված է նաև 2012-2015թթ. ASOSAI նախագահության փոփոխություն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---