ՄՃԽ. Խուսափելու համար պատերազմից Արևմուտքը պետք է հրաժարվի Իրանի դեմ պատժամիջոցներից

ՄՃԽ. Խուսափելու համար պատերազմից Արևմուտքը պետք է հրաժարվի Իրանի դեմ պատժամիջոցներից

PanARMENIAN.Net - Իրանի միջուկային ծրագրի պատճառով դիմակայության մեջ, որը սպառնում է վերաճել ռազմական առճակատման, միայն բանակցությունները կարող են ելք հանդիսանալ, սակայն դրանք պահանջում են փոխադարձ փոխզիջումներ և Արևմուտքի կողմից գիտակցում, որ սպառնալիքներով ու պատժամիջոցներով հանարավոր կլինի ստիպել Իրանին նահանջել, ասվում է Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում (ՄՃԽ):

ՄՃԽ վերջին զեկույցում, որը վերնագրված է «Ծանր ջրեր՝ Իրանի միջուկային ծրագիրը, պատերազմի ռիսկն ու Թուրքիայի դասերը», զգուշացում կա այն մասին, որ եթե Արևմուտքը չանի հնարավոր ամեն ինչ վերադառնալու համար խնդրի դիվանագիտական լուծմանը, տարածաշրջանում վտանգավոր պատերազմի ռիսկ է առաջանում: Կառուցողական դասեր կարելի է կորզել Իրանի հետ Թուրքիայի շփման փորձից, գտնում է են զեկույցի հեղինակները:

Թուրքիան չի կարող հանգուցալուծել վստահության 30-ամյա ճգնաժամն Իրանի ու ԱՄՆ միջև»,-ասել է ՄՃԽ Թուրքիայի ու Կիպրոսի գծով տնօրեն Հյու Փոուփը: Սակայն, համաշխարհային հանրությունը թարմ գաղափարների կարիք ունի և կարող է օգուտ քաղել՝ վստահելով Անկարային բանակցելու ուղիներ որոնել Թեհրանի հետ: Ըստ փորձագետի, իրավիճակը շատ խճճված է ու անհանգստացնող: Առանցքային խաղացողները՝ Իսրայելը, ԱՄՆ-ն ու Իրանը տատանվում են սպառնալիքների ու զենք ճոճելու միջև, բացահայտ խոսակցություններ վարելով պատերազմի մասին ու քողարկված թշնամական գործողություններ կատարելով: «Արևմուտքը հուսով է, որ Իրանը փոխզիջումների կգնա: Սակայն, ակնհայտ է, որ Թեհրանը կգրոհի»,-ասվում է փաստաթղթում: «Թուրքիան, ունենալով անմիջական շփումներ Իրանի պաշտոնյաների հետ, գտնում է, որ Թեհրանի իրավունքը իր տարածքում վառելիքը հարստացնելու վերաբերյալ պետք է ճանաչվի, Անկարան վստահ է, որ փոքր քայլերն ավելի լավ են, քան ոչինչ չանելը»,-ասել են փաստաթղթի հեղինակները:

Եթե Իրանը դրական պատասխան տա բանակցությունների առաջարկին, կան դիվանագիտական մի քանի հնարավորություններ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---