Կարմիր Խաչը սկսել է վիրավորների տարհանումը սիրիական Հոմսից

Կարմիր Խաչը սկսել է վիրավորների տարհանումը սիրիական Հոմսից

PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և Սիրիայի Կարմիր կիսալուսնի ընկերությունը հայտնել են, որ բժիշկների խումբը ժամանել է Հոմս և սկսել է վիրավորների տարհանումը, հայտնում է BBC-ին:

Ինչպես նշել է Կարմիր խաչի ներկայացուցիչը Դամասկոսում, առաջին յոթ վիրավորները տեղափոխվել են Բաբ Ամր թաղամասի հիվանդանոց:

Կարմիր Խաչի ներկայացուցիչը Ժնևում գնահատեց դա որպես դրական նշան Սիրիայի կառավարության ու ընդդիմադիրների հետ երկար բանակցություններից հետո:

Հոմսը գրեթե մեկ շաբաթ ռմբակոծվել է, բազում վիրավորներ բուժօգնության կարիք ունեն, այդ թվում նաև երկու վիրավոր օտարերկրացի լրագրողները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---