Իրավապաշտպաններ. Հոմսում սիրիական զորքերի գործողությունների զոհ է գնացել 103 մարդ

Իրավապաշտպաններ. Հոմսում սիրիական զորքերի գործողությունների զոհ է գնացել 103 մարդ

PanARMENIAN.Net - Հոմսում, ինչպես նաև Սիրիայի այլ շրջաններում, սիրիական զորքերի գործողությունների զոհ է գնացել 103 մարդ, շաբաթ օրը հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով տեղի համակարգորղ կոմիտեների վրա: Ըստ նրանց տվյալների, սպանվածների մեծ մասը խաղաղ բնակիչներ են, նրանց թվում կան 14 երեխաներ և մեկ կին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՄԱԿ-ը հայտարարել է Սիրիայում զոհերի մասին վերջին տվյալները: Ըստ ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նեվի Փիլլեյի, նախորդ տարվա մարտից երկրում զոհվել է 5,4 հազար մարդ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---