«Արտիստ» ֆիլմը «Սեզար» է ստացել վեց անվանակարգերում

«Արտիստ» ֆիլմը «Սեզար»  է ստացել վեց անվանակարգերում

PanARMENIAN.Net - Միշել Հազանավիչուսի համր սև-սպիտակ «Արտիստը» ֆիլմը ևս մեկ քայլ անցավ դեպի «Օսկար» ճանապարհին: Ֆիլմը «Սեզար» է ստացել վեց անվանակարգերում, որը ֆրանսիական կինոակադեմիայի բարձրագույն պարգևն է:

Ֆիլմը մրցանակի է արժանացել «լավագույն ֆիլմ», «կնոջ լավագույն դերակատարում», «լավագույն ռեժիսորական աշխատանք», «լավագույն օրիգինալ երաժշտություն», «լացագույն ֆոտո» և «լավագույն դեկորացիաներ» անվանակարգերում:

«Սա ֆիլմ է, որը ոչ ոք չէր ցանկանում նկարահանել, իսկ հիմա մենք բարձունքին ենք, դա հրաշալի է »,-ասել է ռեժիսորը մրցանակաբաշխության ժամանակ:

«Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում «Սեզարն» առաջին անգամ շնորհվեց Ասգար Ֆարհադիի պարսկական «Նասերի ու Սիմինի ամուսնալուծությունը» ֆիլմին:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---