ՀՀ նախագահ. Ռաիսա Մկրտչյանը նոր աստիճանի է բարձրացրել մեր երաժշտական մշակույթը![]() 25 փետրվարի 2012 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ: Շնորհավորանքում մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ տիկին Մկրտչյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ: Ի դեմս Ձեզ՝ մեր ողջ ժողովուրդը ճանաչում է հայ երգարվեստի փայլուն ներկայացուցչի և մշակույթի երախտավորի: Տասնամյակներ շարունակ Հայաստանի և աշխարհի ամենատարբեր բեմերում Ձեր ինքնատիպ մեկնաբանություններով Դուք հնչեցրել եք հայ երգը և արժանիորեն վաստակել բարձր հեղինակություն և լայն ժողովրդականություն: Ձեր գործընկերների հետ Դուք նոր դարաշրջան եք բացել հայ երգարվեստի պատմության մեջ և նոր աստիճանի բարձրացրել մեր երաժշտական մշակույթը»,-ասված է նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում: Հանրապետության ղեկավարի խոսքով, գնահատելի է նաև Ռաիսա Մկրտչյանի մանկավարժական գործունեությունը, ճշմարիտ մշակույթի լավագույն ավանդույթները նոր սերնդին փոխանցելու առաքելությունը, որը նա կատարել ու կատարում է պատվով: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |